ՀՀ-ն ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով

ՀՀ-ն ՌԴ էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ»-ի հետ բանակցում է գազի սակագնի նվազեցման հարցով
Նոյեմբեր 8 12:40 2018

Հայաստանը բանակցում է Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության և «Գազպրոմ» ընկերության հետ՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի նվազեցման հարցով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Այս պահին բանակցություններն ընթանում են և՛ սահմանին գազի գնի ձևավորման և ներքին կառուցվածքի հետ կապված: Որպեսզի չվնասենք բանակցությունների ընթացքին, չեմ ցանկանում այս պահին որևէ բան ասել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասաց Բաղրամյանը:

Հարցին՝ բանակցությունները միտվա՞ծ են  ներքին սպառողի համար գազի սակագինը նվազեցնելուն, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են սակագինը նվազեցնելու հարցով: «Փորձում ենք, որպեսզի այդ բանակցություններն արդյունավետ լինեն»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե «Գազպրոմ»-ի  հետ ե՞ն բանակցում, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ բանակցում են և՛ «Գազպրոմ»-ի և՛ ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:

«Բանակցությունները միտված են սակագնի նվազմանը: Եթե ունենանք դրական արդյունքներ, կունենանք նաև նվազում»,- եզրափակեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

loading...