2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ հատկացվեց ԿԸՀ-ին


2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ հատկացվեց ԿԸՀ-ին
Նոյեմբեր 8 12:04 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 2 միլիարդ 707 միլիոն 144 հազար 200 դրամ, որը նախատեսված է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման համար, այս մասին որոշում ընդունվեց կառավարության հերթական նիստում։

Ըստ որոշման՝ արդարադատության նախարարությանը հատկացվելու է 10 միլիոն դրամ՝ Ընտրական օրենսգրքի 10 հազար օրինակ տպագրելու համար, ոստիկանությանը՝ 234 միլիոն 224 հազար 800 դրամ, կապի ծառայությունների ապահովման համար հատկացվելու է 224 միլիոն 200 հազար դրամ։

ֆինանսական աջակցություն է տրամադրվելու նաև միջազգային հանրության տարբեր դոնոր պետություններից, այս մասին հայտնեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներից։

 



loading...