ԿԳ նախարարը մեծ հանցագործ է․Բողոքի ակցիա կառավարության դիմաց(տեսանյութ)


ԿԳ նախարարը մեծ հանցագործ է․Բողոքի ակցիա կառավարության դիմաց(տեսանյութ)
Նոյեմբեր 8 11:53 2018

ՀՀ ԳԱ ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳ կենտրոն) երկու մասնաշենքերը և արտադրական մեկ հատվածը օտարելու վերաբերյալ կառավարության քննարկումն անընդունելի համարող կենտրոնի գիտնականներն ու աշխատակիցները  բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Կենտրոնի տնօրեն Վիգեն Թուփուզյանը Armday.am-ի հետ զրույցում ասաց, որ այս քայլը կվնասի և՛ ինստիտուտի հետազոտական կենտրոնին, և՛ արտադրությանը։ Ցուցարարները պահանջում են, որպեսզի իրենց հետ քննարկում տեղի ունենալուց հետո կառավարությունը քննարկի այդ հարցը, քանի որ անթույլատրելի է առանց ակադեմիայի դիրքորոշումը հաշվի առնելու որոշում կայացնել։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք պահանջի հասցեատերը Կրթության և գիտության նախարարն է, Թուփուզյանը պատասխանեց-«Ոչ միայն ինքը, Կրթության գիտության նախարարը մեծ հանցագործ է այս հարցում, երկրորդ հանցագործի պետական ունեցվածքի գույքի կառավարման վարչության պետն է, որոնց մենք տվել ենք կոլեկտիվի որոշումը, իսկ նրանք արհամարհել են դա»։ Մեր այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, կենտրոնի տնօրենը պատասխանեց-«Շատ կգնա, անգամ որոշումը եթե ընդունվեց, մենք պայքարելու ենք, ձևեր շատ կան, ընդ որում, չընդունելով մոդայիկ դարձած ձևը՝ ստիպված ենք լինելու այդ քայլին էլ գնալ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Վաչիկ Գրիգորյան