ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում


ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում
Նոյեմբեր 8 10:34 2018

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով պատրաստվում է մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, հերթական գրառումն է կատարել Facebook-յան իր էջում.

«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»: ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին:

Բայց արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը:

Վստահ եմ, որ ո՛չ: Այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով և հիշեցնելով մեր օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց»: