«Հրապարակ». ԲՀԿ-ի հույսը Բագրատյանն է, Զոհրաբյանի թեկնածությունն էլ կդիտարկեն Սյունիքի ու Վայոց Ձորի տարածքում


«Հրապարակ». ԲՀԿ-ի հույսը Բագրատյանն է, Զոհրաբյանի թեկնածությունն էլ կդիտարկեն Սյունիքի ու Վայոց Ձորի տարածքում
Նոյեմբեր 8 09:55 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգային թեկնածուների կրիզիս է գրեթե բոլոր, անգամ իշխանական ուժի մոտ։ «Ծառուկյան դաշինքում», օրինակ, Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը դիտարկել են Սյունիքի եւ Վայոց ձորի տարածքում։ Բանն այն է, որ նախորդ ընտրություններում մարզից ամենաշատ ձայն ստացած Մերուժան Սիմոնյանը չի մասնակցելու, նա առողջական խնդիրներ ունի։

ԲՀԿ-ի հույսը Սերգեյ Բագրատյանն է, որովհետեւ Աղասի Հակոբջանյանն էլ է նեղացած եւ նախկին էնտուզիազմով չի առաջադրվի։

 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ հնարավոր է ոչ թե հարազատ Արարատի մարզում ռեյտինգայինով առաջադրվի, այլ Երեւանի Կենտրոն համայնքում․ Արարատում նա ունի ուժեղ թեկնածու՝ ի դեմս Երասխի գինու գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանի, ով նախորդ ընտրություններում մոտ 4 հազար ձայն հավաքեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում