Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձ է կանխվել


Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա 105 կգ հերոինի փոխադրման փորձ է կանխվել
Նոյեմբեր 8 10:40 2018

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները Նախիջևանի տարածքով դեպի Թուրքիա մեծ քանակությամբ թմրանյութերի տեղափոխում են կանխել, գրում է ադրբեջանական minval.az կայքը:

Մաքսային կոմիտեի աշխատակիցները զննել են Թուրքիայի 51-ամյա քաղաքացի Բաքեր Քյորօղլուին պատկանող բեռնատար մեքենան:

Մեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 105,4 կգ քաշով հերոին տեսակի թմրանյութի 104 փաթեթ:

Հայտնի է, որ Քյորօղլուն մտադիր է եղել դրանք Նախիջևանի տարածքով հասցնել Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ: