Այլևս չկա վախի մթնոլորտը. Արարատի մարզպետը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով


Այլևս չկա վախի մթնոլորտը. Արարատի մարզպետը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով
Նոյեմբեր 7 16:00 2018

Ընտրություններին, իհարկե, մասնակցելու եմ, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։  

Հարցին, մարզում «հանրապետականի շունչը» դեռ զգացվո՞ւմ է և հնարավո՞ր է գործեն իր դեմ, մարզպետը պաատասխանեց.

«Ինձ միշտ հետաքրքիր է «Հանրապետականի շունչ» ասվածը, «Հանրապետական» ասվածը ինչի՞ եք ասոցացնում, ժողովուրդը շնչում է, ժողովուրդը ապրում է Արարատի մարզում, եղել են մարդիկ, որոնք եղել են հանրապետական կուսակցության հետ, այսօր ինչ-ինչ հանգամանքներում լքում են այս կուսակցությունը, բոլորն էլ մեր բնակիչներն են, բոլորն էլ մեր հայ մարդիկ են, թող շնչեն, թող ապրեն նոր Հայաստանում, ավելի վստահ, ավելի պաշտպանված»։

Լրագրողներն Արարատի մարզում ամուր դիրքեր ունեն Գրիգորյան եղբայրները, Հովիկ Աբրահամյանը, Ալիկ Սարգսյանը, Արամ Զավենի Սարգսյանը, նրանց ռեյթինգի դեմ ինչպե՞ս է մարզպետը պայքարելու, որին ի պատասխան Գարիկ Սարգսյանը նշեց. «Ոչ ոքի ռեյտինգը մեզ չի կաշկանդելու, չի խանգարելու, ասեմ ավելին՝ այս ընտրությունները ցույց կտան, թե ով ինչ ռեյտինգ ուներ իրականում»,-նշեց նա։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը դժվարացավ նշել՝ գոհ են մարզի բնակիչները իր աշխատանքից, թե ոչ։ «Միանշանակ չեմ կարող ասել՝ գոհ են թե ոչ, սակայն այլևս չկա վախի մթնոլորտը, ժողովուրդը իր ամենաչնչին դժգոհությունը հայտնում է,  և մենք լսում ենք նրանց»։