Առո´ւշ, ուզում ենք իմանալ, գողակա՞ն ես, խուլիգանակա՞ն, թե՞…


Առո´ւշ, ուզում ենք իմանալ, գողակա՞ն ես, խուլիգանակա՞ն, թե՞…
Նոյեմբեր 7 11:45 2018
Սկզբում ընդամենը մեկ հարց. Առո´ւշ, ուզում ենք իմանալ, գողակա՞ն ես, խուլիգանակա՞ն, թե՞…
Առուշ, քեզ եմ դիմում անունով, քանզի շուրջ մեկ տարի է, որ ինչ-ինչ հանգամանքների, թե բախտի բերումով զբաղեցնում ես Լեռնահայաստանի երբեմնի հրաշակերտ մայրաքաղաք, պատմական Գորիսի համայնքապետի աթոռը, այդպես էլ չփորձեցիր մեկ օր անգամ լրջանալ ու հանդես գալ որպես գեղատեսիլ քաղաքի անվանը համապատասխան ղեկավար:

Քո բոլոր աշխատաքային, տղայական թերություներն ու բացթողումները շրջապատիդ խնդրանքով, որպես նորաթուխ ջահել կադրի չուզեցանք անդրադառնալ և քարկոծել (որի առիթը դու մշտապես տալիս ես) թողնելով, որ կայանաս: Բայց դու ոչ միայն քայլ չարեցիր կայանալու համար, այլ ղեկավարվեցիր. «Չտեսար պատից կախ, տեսար ճակտից կախ» հայկական ասացվածքով, իրար հետևից թույլ տալով թե´ պաշտոնական, թե´ ուղղակի տղայական, և, որ ամենավատն է, գորիսեցու անվանը անհարիր, աններելի սխալներ, այն էլ շարան-շարան:

Մեկընդմիշտ հիշի´ր (ներողություն խրատի համար), որ դարեր շարունակ գորիսեցիները առանձնացել են իրենց թասիբով, միմյանց հանդեպ ունեցած հարգանքով և երբեք հրապարակավ իսկական գորիսեցին դուրս չի եկել հայտնի գորիսեցու դեմ՝ ինչ էլ լինի, անգամ անձնական գժտությունների պարագայում (չենք ուզում հիշեցնել քո հարազատ գյուղի՝ Խնձորեսկի հայտնի դավաճան Միհրանի անունը):

Հասկանում ենք, որ մի շարք չարակամ մարդիկ քեզ հրահրում են դուրս գալ ինչ որ մարդկանց դեմ (իսկ դու մեզ ծանոթ կենդանու նման, գլուխդ կախ, հնազանդվում ես): 

Իսկ դու: Դու որպես համայնքի ղեկավար, փոխանակ շարունակես և զարգացնես քեզ փոխանցված Գորիսի լավագույն ավանդույթները (որոնք շատ-շատ են), առանց երկար բարակ մտածելու, կատարում ես այնպիսի էժանագին քայլեր և ասում բամբասավրեժխնդիր բաներ որոնք անհարիր են գորիսեցուն: Ջահել ես, փորձ չունես հասկացանք, գոնե խորհրդակցիր հորդ՝ հարգարժան և հարգելի գործարար Գագիկ (Գագա) Առուշանյանի կամ ձեր ցեղի խելոք մեծերի հետ: Խորհրդակցելու և լսելու կարողությունը մարդու մեծագույն հատկանիշն է…:

Բոլոր ժամանակներում Գորիսը որպես մշակութային, ավանդապաշտ քաղաք ունեցել է պատմամշակութային արժեքներ կրող և պահպանող ղեկավար, բայց ոչ երբեք անգրագետ, խուժան, չարամիտ, բամբասող: Անդրադառնալով քեզ, ասեմ, որ անգրագիտությանդ նկատմամբ ներողամիտ ենք՝ դե չես սովորել, դրա փոխարեն ուրիշ քո համար լավ բաներով ես զբաղվել, ոչինչ, բայց անթասիբ լինելդ, մարդկանց հետևից չարախոսելդ, դավաճանությունդ չի ներվի երբեք: Ես հրապարակավ հետ կվերցնեմ իմ խոսքերը, մի պայմանով, եթե մասնակցես «Գորիսի արձանների ճանաչման» մրցույթին: Առաջարկում ենք քաղաքապետարանի դիմաց, ժողովրդի ներկայությամբ շարադրություն գրես (ոչ թե համալսարանի քննությունների նման միջնորդությամբ գնահատական ստանաս): Քեզ դասավանդող ուսուցիչները, դասախոսները հայտնում են, որ քաղաքում եղած արձանները չես ճանաչի, կամ առնվազն անունները կխառնես (ինչքան էլ քեզ կողքից ասեն), իսկ մեկ էջի վրա էլ կանես 43 ուղղագրական սխալ: Կներես, ես նրանց չեմ հավատում, սխալները 13-ով պակաս կլինեն, քանի որ կողքից քաղաքապետարանի աշխատակիցները կհուշեն:

Մի հարցում դու ճիշտ ես, Գորիսը փոքր քաղաք է, բոլորն իրար ճանաչում են և շատ լավ գիտեն թե քեզ, թե Սյունիքի նախկին մարզպետ Սերգեյիչին, թե Ձեր նախնիներին՝ պապերին, ծնողներին…: Կարող ես հորդ հարցնել, Ձեր նախնիները ոչ միայն միասին աշխատել են միևնույն կոլխոզում, ապրել նույն քաղաքում, այլ հարգել են միմյանց, քեֆ և ուրախություն արել միասին: Աստված նրանց հետ… 

Գորիսեցին շատ լավ գիտի, թե ով էր Առուշը մինչև Վահե մարզպետի հայտնվելը:

Հորդ փողերի շնորհիվ, այնուամենայնիվ շարունակում ես մանկամիտ կյանքով ապրել: Որպես տղա նախկինում էլ լեզու չէիր գտնում շրջապատիդ հետ: Քո մտերիմները, նախկին համակուրսեցիներդ ասում են, որ լուրջ արկածների, կռիվների կիզակետում հայտնվեցիր, Երևանի տնտեսագիտական համալսարանում ուսանելու ժամանակ (թեև չեմ կարծում, որ գնում էիր այդ հաստատություն սովորելու համար): Հայրդ Երևանից «փախցրեց» Գորիսի համալասարան: Վախից Երևան երկու տարի չէիր մտնում, բա դա թասիբով գորիսեցու բան է: Թե ինչպես ես սովորել (ավելի ճիշտ չես սովորել) դպրոցում և հալասարանում, դրա մասին քեզ դասավանդող ուսուցիչները և դասախոսները ծաղրական պատմություններ են պատմում, իսկ դրա մասին մամուլում եղած բացասական հրապարակումները չես հերքել: Ժամանակից առաջ անցնելով հայտնենք, որ Սուրիկ Խաչատրյանը քաղաքական, իրավական, տնտեսական և այլ տիպի հարցեր լուծում էր նաև Երևանում, Վրաստանում, Ռուսաստանում ուրիշների համար, ուրիշների խնդրանքով: Իսկ նրա մարզպետության ժամանակ պատկան հարկային, իրավապահ, բանկային, մարմինները, վերահսկիչ պալատը և այլն չէին կարող անհիմն, կամ քիչ, թե շատ մեծ գործերով մտնեին Սյունիքի մարզ ու անհարկի նեղացնեին, տանջեին սյունեցուն տարաբնույթ հարցերով: Ս. Խաչատրյանը նրանց կողքին էր, նրանց պաշտպանը, նրանց օժանդակողը՝ զանգում էր, խնդրում, պահանջում հանուն սյունեցու, հանուն գորիսեցու: Երևանում շատ լավ գիտեին, որ Սյունիքում կա մի հզոր մարդ, որ միշտ պաշտպան էր սյունեցու և ով էլ լիներ չէր համարձակվում արհամարհական, պահանջատիրական մոտեցում ցուցաբերել սյունեցու նկատմամբ, այլապես նրա հետ գործ կունենային: Դա է իսկական գորիսեցու թասիբը: Բոլորը դա քաջ գիտեին և պատահական չէ, որ անմիջապես նրա աշխատանքից ազատվելուց հետո հարձակում են սկսում Սյունիքի և սյունեցու դեմ, իսկ նրան փոխարինող անձինք հակառակը՝ հանձնարարում, օժանդակում էին մարդ բռնելուն և արդյունքում փաթեթով քրեական գործեր են հարուցվում կամ դատարաններ տարաբնույթ հայցապահանջներ ներկայացվում, ի վնաս գորիսեցու: 

Շրջապատողներդ հիշում են, թե ինչպես էիր վազվզում այն տարածքների կողքով, որտեղ նստած էին Սուրիկ Խաչատրյանի բարեկամները իրենց ընկերներով, անմիջապես փակում էիր նրանց սեղանների հաշիվը, միայն թե շփվեիր, ընկերանայիր նրանց հետ, որպեսզի նրանք թասիբիդ կանգնեին Գորիսում, իսկ եթե հարկ լիներ նաև Երևանում: Մի մոռացիր, որ այդ ամենից հետո էր, որ քեզ սկսեցին «Սաքուլիկ» անվանել: Քիչ է մնում հավատանք քո հասակակիցների ասածներին, որ դու ձգտում էիր օրենքով գող դառնալ, բայց հետո հարազատներիդ օգնությամբ հասկացար (կամ գուցե դեռևս չես հասկացել), որ բանտում նստելով փող պետք է ծախսես, իսկ դրսում քաղաքապետ դառնալով մեծ փողեր կաշխատես: Որն էր ճիշտը՝ կանգ առաք երկրորդ տարբերակի վրա: 

Առո´ւշ, օտարին ծառայելով, նրանցից ստանալով թվացյալ աջակցություն, չի կարելի դուրս գալ համաքաղաքացու դեմ, առավել ևս որին դու և քո քաղաքական պապաները զիջում են շատ-շատ բաներով: Պետք չէ այդքան էժանագին քայլերի դիմել:

Համայնքի ղեկավարի աթոռին բազմելուց անմիջապես հետո բժբախտաբար որդեգրեցիր Գորիս քաղաքում բոլոր ժամանակներում ամենամեծ ներդրումն ապահոված և լուրջ հետք թողած Սուրիկ Խաչատրյանին վարկաբեկելու քաղաքականությունը: Այդպես էլ չհասկացար, որ դրանով կարող ես ուրախացնել մի քանի «աբիժնիկների», այդ թվում նաև Վահե մարզպետի կողմնակիցներին, մինչդեռ իսկական հայրենասեր գորիսեցիների մոտ դարձար ծիծաղի առարկա: 

Առուշ, ոչ միայն դու, այլև քո փոքրաթիվ համակիրները, այդ թվում փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը երբեք և ոչ մի ժամանակ չեք կարող Գորիս պատմամշակութային այդ հրաշալի քաղաքում վատաբանել, պատվազրկել մի մարդու, որի պաշտոնավարման ցանկացած օրը մի նոր ձեռբերում է արձանագրվել մարզում և հատկապես Գորիսում: 

Իմացիր, Սուրիկ Խաչատրյանը երբեք, ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի, առավել ևս չմտածես, որ այս հոդվածով փորձ է արվում պաշտպանել նրան, պարզապես քեզ որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոն զբաղեցնողի, փորձում ենք հիշեցնել, որ բոլոր տեսակի խոսքերը անցողիկ են, մնայուն է միմիայն կատարված գործը, ինչպես օրինակ Ս. Խաչատրյանի կողմից թողած մնայուն արժեքները: 

Գորիսի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողն ու իրականացնողը, քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգումը՝ Գրիգոր Տաթևացու արձանի, Գուսան Աշոտի, Սերո Խանզադյանի, Նժդեհի և մի շարք այլ նվիրյալների և երախտավորների կիսանդրիների տեղադրումը, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթի կառուցումը…: 

Նույնիսկ ցուրտ և մութ տարիներին Գորիս եկած հյուրերը զարմանում էին, որ բացի գեղեցիկ քաղաք լինելուց նաև այլ բաներով էր տարբերվում մյուսներից՝ ասֆալտապատ փողոցներով, սեփական ամսաթերթով, ամսագրով և այլն:

Չմոռանանք, Մուխուլթուրյան-Գորիս ջրագծի կառուցմամբ Գորիսը 24 ժամյա ջրամատակարարում ունեցավ: 

Ֆրանս-հայկական սրտաբանական հիվանդանոցը կառուցվեց և գործարկվեց հենց Գորիսում (սկզբում նախատեսված էր կառուցել այլ մարզում): Իր հախուռն և հայրենասեր բնավորությանը համապատասխան Ս. Խաչատրյանը չէր կարող հանդուրժել, որ ինչ որ անտաշ և անբարո մարդ իր ձեռքում պահեր մեծանուն գորիսեցի Սերո Խանզադյանի կառուցած առանձնատունը: Արձակագրի կառուցած տունը, որը դժվար տարիներին, փողի պարտքի դիմաց, վերցրել էին անվանի գրողից և սեփականացրել: Մարզպետի ցանկությունն էր տունը դարձնել տուն-թանգարան: Նա իր անձնական միջոցներով, պատվախնդրորեն, գնեց տաղանդաշատ գրողի տունը և նվիրաբերեց Գորիսի քաղաքապետարանին, որպես տուն-թանգարան: 

Որ մեկն ասես…: 

Այդքանը ընդամնեը մի փոքր պատառիկ է այն բազմահազար գործերից, որ կյանքի են կոչվել Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ:

Իսկ այս տարվա Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչելու գործում լուրջ ներդրում է ունեցել հենց ինքը Խաչատրյանը, որը դու, քո ընկերները, «գեղեցկուհի» տեղակալդ վերագրում են քեզ: Այ քեզ բան:

Գոնե օրինակ վերցնեիր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը ֆրանկոֆոնիայի կատարյալ օրերը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց նախկին իշխանություններին, իսկ դու անգամ չբարեհաճեցիր բերանդ բացել՝ ներողություն, գուցե դրան էլ դու տեղյակ չես: 

Հիմա ուշադիր լսիր: Այն որ դու ԱԺ ընտրություններից հետո ալկոհոլի ազդեցություն տակ տհաճ ծեծկռտուք հրահրեցիր Գորիսում, բոլորին հայտնի է: Իսկ ավագանու անդամ Լյովա Արզանյանի հոկտեմբերի 18-ի ծեծը, քո, որպես քաղաքապետի, վերջին գլուխգործոցն է: «Ժողովուրդ» օրաթերթի նոյեմբերի 4-ի տեղեկություններով. «Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծելու գործը հետաքրքիր ընթացք է ստանում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանությունում կոնկրետ անձինք ցուցմունք են տվել՝ պատմելով միջադեպի մասին: Մասնավորապես ականատեսները պատմել են, թե վեճը ծագել է նրանից, որ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է նախընտրական խոստումը՝ մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կես դրույքից դարձնելու մեկ դրույք: Քաղաքապետը ավագանու անդամին դուրս է հանել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին»: Ծեծի ենթարկվելուց հետո Լեւոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով . «Պացան ես եղել, պացան էլ կմնաս» (https://armlur.am/850840/): 
Դու լինելով համայնքի ղեկավար տղա ես բերում ավագանու անդամի վրա և քո եղբայր բարեկամների հետ, քաղաքապետարանի շենքում ծեծի ենթարկում նրան: Ուժեղ քաղաքապետ ես, քո ղեկավարած շենքում, քո եղբայր, բարեկամներով 8-ը 1-ի դեմ ծեծկռտուք կազմակերպեցիք: Եվ հետո քեզ համարում ես ուժեղ, թասիբով տղա: Ասա տեսնենք հիմա դու գողական ես, խուլիգանական ես, թե պետական պաշտոնյա: Իսկ հիմա զբաղված ես այդ ծանրագույն հանցագործությունը կոծկելով, իհարկե կարող ես, չէ որ դու մեծ ֆինանսական միջոցների տեր ես` «ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը»: 

Առաջարկություն. Քաղաքապետարանի շենքի դիմացի հարթակում գորիսեցիների մասնակցությամբ «կոխ» բռնեք դու և ավագանու անդամ Լյովա Արզանյանը: Ով պարտվի, թող երբեք չմտնի քաղաքապետարան: Այ սա կլինի ժողովրդի արդար վճիռը, քան ոստիկանության և դատարանի փողածեծ որոշումները:

Մենք այսօր չենք ուզում պարզաբանել, թե ինչպես եղավ, որ դու ազատվեցիր բանակից, ինչ հիվանդությամբ, ոնց և ինչի համար ես տանջվում (գլխացավ, լեզվացավ, ցիստիտ կամ ուրիշ ավելի վատ ցավ): Այնպես որ բարի եղիր փաստերը մի խեղաթյուրիր, և եթե այդքան դուխով տղա ես, ապա մամուլով կանգնիր և ասա, որ դու քո բարեկամ-եղբայրների հետ խփել, ծեծել ես ավագանու անդամին: Քո անցյալը շատ լավ իմանալով (նախնիներինդ նույնպես) դու չէիր հանդգնի կանգնել Սուրիկ Խաչատրյանին դեմ դիմաց ու նրանից պատասխան պահանջել: Պարզվում է, որ «լոպազ» էլ ես: Փառք քեզ Աստված, մեղավորին փրկիր:

Առուշ տղա, բարեկամաբար խոսենք. այս մեկ տարին ապացուցեց, որ չկայացար որպես համայնքի ղեկավար, շատ կարճ ժամանակ անց (հավանաբար մի քանի ամիս) դու կլինես որպես նախկին համայնքի ղեկավար, բայց երբեք չէի ուզենա, որ հայտնվեիր նախկին գորիսեցու կարգավիճակում: Ասա տեսնեմ, ինչքան ծախսեր ես արել, որ դարձել ես քաղաքապետ (կներես, Գորիսի ամեն մի փողոցի անկյունում տարբեր գումարներ են նշում): Ընկերներդ ասում են, որ արդեն հասցրել ես ծախսերի հիմնական մասը փակել: Մյուսները ասում են, դեռ մի երկու ամիս ու վերջ, ծախսերը կփակվեն: Պարզվում է, որ դու քաղաքապետարանը կարող ես ղեկավարել նաև… բիզնեսային օրենքներով: Փառք ու պատիվ քեզ:

Մամուլում բազմիցս նշում են, որ Գորիսում գնումների մրցույթում, միայն քո, կամ դրածո ընկերություններն են հաղթում և դրա հիման վրա մեծ գումարների գործարքներ իրականացվում: Մեռնեմ օրենքին:

Հրատարակչական և տպագրական աշխատանքների մասնակցության մասին: Մի դոկտր պրոֆեսոր դիմել է քեզ մի պատվավոր գորիսեցու մասին նոր գրքի տպագրումը հովանավորելու խնդրանքով. առայժմ քաջ լռություն:

Սուրիկ Խաչատրյանը իր քաղաքական, պետական գործունեության ընթացքում (պատգամավոր, քաղաքապետ, մարզպետ եղած ժամանակ) հովանավորել է ավելի քան 300 գրքի տպագրություն, զարմանալի քանակ: Նա նախաձեռնել է թարգմանությունը և տպագրման ներկայացրել Ղևոնղ Ալիշանի «Սիսական» հայտնի հաստափոր գիրքը: Սակայն Ս. Խաչատրյանը ոչ միայն հովանավորել է, այլ ուղակի պատվիրել, խնդրել է հայտնի գիտնականներին ուսումնասիրելու Սյունիքի՝ Գորիսի համար նշանավոր մարդկանց կյանքը և գործունեությունը: Օրինակ՝ Սերգեյ Հախվերդյանին պատվիրեց պատրաստել Գորիսի և Սյունիքի պատմությունը: Նրա հովանավորությամբ նշված գրքերը լույս տեսան և դրվեցին գորիսեցու սեղանին: Դոկտոր, պրոֆեսոր Հ. Գևորգյանին պատվիրեց ուսումնասիրել Յապոնի կյանքը և գործունեությունը, տպագրվեց նաև նրա «Նիկոլ Դուման» գիրքը: Աշոտ Սիմոնյանին պատվիրեց ուսումնասիրել Մալինցյանի կյանքը և գործունեությունը, որի ավարտից հետո նույնպես հովանավորեց տպագրությունը: Մի խումբ հայտնի գիտնականների պատվիրեց պատրաստել Տաթևի համալսարանի, գրչական կենտրոնի, Բարձրավան գյուղի, Փղոսկրյա ավետարանի պատմությունը: Նա Գորիսի տարբեր մարդկանց (Ա. Ծատուրյան, Լ. Սահակյան, Է. Զոհրաբյան) պատվիրեց պատրաստել գորիսեցիների մասնակցությունը Արցախյան պատերազմում: Նրա շնորհիվ գորիսեցի տասնյակ բանաստեղծներ ունեցան իրենց գրքերը և մենագրությունները: Աստված օրհնի նրանց: 

Նրա քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ, կռվի ծանր և մութ տարիներին, տպագրվել է Հայաստանում միակ թերթը՝ Զանգեզուրը, այն դեպքում երբ Երևանը չուներ իր «Երեկոյան Երևան» թերթը: Ս. Խանզադյանի և Մ. Զիլֆուղարյանի առաջարկությամբ այդ ծանր տարիներին տպագրվել է նաև «Տաթև» ամսագիրը: Դու փոքր խոխա ես եղել, այդ ամենը չես հիշի, բայց քաղաքապետ դառնալուց հետո, հարգանք ունեցիր իմանալու մինչև այդ կատարված աշխատանքների մասին, դուխով հարցրու մարդկանց, մի ամաչիր: Հարցնելը ամոթ չէ, չիմանալն է ամոթ: Ներող եղիր, գուցե սխալվում եմ, որ իրականում դու չես ուզում իմանալ նախկինում արված դրական աշխատանքների մասին՝ ինչիդ է պետք, ավելորդ գլխացավանք: 

Եվ վերջինը. եթե շարունակես անիմաստ, հանիրավի շահարկել (թեև կարծում ենք երկար չի տևի) Ս. Խաչատրյանի անունը, մենք հարկադրված կլինենք նույնքան դուխով արձագանքել դրանց, սկսած քո ուղնուծուծից, քեզ ներկայացնել հանրությանը, ինչպիսին դու իրականում կաս, ոչ ավելի, ոչ պակաս: Համոզված եղիր՝ այդ դեպքում, ոչ մի բարեկամ, եղբայր, ընկեր չի կարողանա մեզ հետ պահել այդ մտքից և պաշպանել քո թվացյալ հերոսապատումները: 

Վստահ եմ, որ հասկացանք միմյանց: 

Գորիսի մարդաշատ, աշխույժ «բուլվարում» քաղաքի հայտնի մի տարեց, խելացի մարդ, ձեռքը մեկնելով դեպի քաղաքապետարանի շենքը, դիմելով շրջապատի մարդկանց, ասում էր. «Էդ խոխան կրակի հետ ա խաղում», հավանաբար նկատի ունենալով Առուշին: Աստված հեռու պահի շառ ու փորձանքից:
Աղբյուր՝  haynews.am

Մի խումբ գորիսեցիների (տվյալները գտնվում են խմբագրությունում) անունից


loading...