ՃՏՊ Պռոշյան գյուղում. կան տուժածներ


ՃՏՊ Պռոշյան գյուղում. կան տուժածներ
Նոյեմբեր 7 00:47 2018

Նոյեմբերի 6-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Վանահովիտ թաղամասի մոտակայքում բախվել են «Օpel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Է. Բ., ծնված 1967 թ.) և «Mercedes E280» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Վ. Ղ.-ն (1995 թ.), Վ. Մ.-ն (1995 թ.), Է. Բ.-ն (1967 թ.) և Ս. Մ.-ն (1986 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Ս. Մ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Ա. Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: