ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկել է Յուրի Վարդանյանին հուղարկավորել պանթեոնում


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջարկել է Յուրի Վարդանյանին հուղարկավորել պանթեոնում
Նոյեմբեր 6 18:50 2018

Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:

Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը լեգենդար ծանրորդին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվելու առաջարկով դիմել է հանձնաժողովին: 

Այս մասին Armsport.am-ը տեղեկացել է նախարարությունից:

Հանձնաժողովի որոշումը դեռևս հայտնի չէ: