Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունը․(տեսանյութ, լուսանկարներ)


Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունը․(տեսանյութ, լուսանկարներ)
Նոյեմբեր 6 18:13 2018

Քիչ առաջ տեղի ունեցավ Multi Solar և Multi Group Textile ընկերությունների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին նաև Գագիկ Ծառուկյանը և այլ ԲՀԿ-ականներ։

Multi Solar ընկերությունը զբաղվում է ֆոտովոլտային (PV) արևային վահանակների արտադրությամբ և գլոբալ մատակարարմամբ: Multi Solar-ը ֆոտովոլտային (PV) արևային վահանակները արտադրում է առաջադեմ տեխնոլոգիայով, ինչպես նաև կատարում է արևային էներգիայի համակարգերի նախագծում և տեղադրում:

Ընկերությունը իրականացնում է հետազոտություններ ուղղված արևային էներգիայի բնագավառում նորարարությունների զարգացմանը: Multi Solar–ի առաքելությունն է ստեղծել կայուն արժեք, (ապահովել մի աշխարհ) ստեղծել մի գլոբալ միջավայր, որը սնվում է մատչելի և մաքուր արևային էներգիայով:

Ֆոտովոլտային (PV) արևային էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի վերաբերյալ մեր բարձր արդյունավետության մոդուլներն ու լիովին ինտեգրված համակարգերը կարող են ապահովել մրցունակ գներ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատ սպառողների համար: Գործընկերների բազմազանությունը Multi Solar ընկերությանը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին առաջարկել նվազագույն գներ և միաժամանակ հուսալի լուծումներ:

Multi Group Textile ընկերությունը մեր երկրում թեթեւ արդյունաբերական ոլորտում խոշոր ընկերություն է: Արաբական աշխարհի տեքստիլի հսկա սիրիական Սաբախ գրուպի հետ համատեղ Multi Group Textile արտադրում է սրբիչներ, որոնց հումքը 100% մաքուր բամբակյա մանվածք է:

Բոլոր մեքենաները ժամանակակից տեքստիլ մեքենաներ են բերված` Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից եւ Թուրքիայից: Ներդրումային համատեղ ծրագրով առաջկա հինգ տարիներին այստեղ կառուցվելիք արդյունաբերական քաղաքում ներգրաված են լինելու ավելի քանի տասը գործարաններ, կատարվելու է ավելի քան 500 միլիոն դոլարի ներդրում եւ ստեղծվելու է ավելի քան 7ooo աշխատատեղ: Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ միջոցառումից։

Միջոցառման ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեց Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ի ցուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ է գլխավորելու։

Մանրամասները՝ տեսսանյութում․



loading...