Մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը


Մահացել է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը
Նոյեմբեր 2 13:07 2018

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը:

Այս մասին Mediamax Sport-ին հայտնի է դարձել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մեր աղբյուրից: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի: