Շատ հուզված եմ․ Հայաստան է ժամանել ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը


Շատ հուզված եմ․ Հայաստան է ժամանել ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը
Հոկտեմբեր 27 22:50 2018

Հայաստան է ժամանել ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը, որը հայ հանդիսատեսին հայտնի դարձավ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը կատարելուց հետո։ NEWS.am-ի հետ զրույցում Ժերեմին կիսվել է իր տպավորություններով։

«Շատ հուզված եմ եւ միաժամանակ շնորհակալ, քանի որ ստացել եմ ՀՀ-ի կողմից պաշտոնական հրավեր։ Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու եւ համերգին կկատարեմ Հայկական վալսը։ Նաեւ ներողություն եմ խնդրում բոլոր այն հայերից, ովքեր ինձ բազում հաղորդագրություններ են ուղարկել, կներեք, ես մենակ եմ, չունեմ, քարտուղար եւ չեմ հասցնում բոլորին պատասխանել, ամեն դեպքում շնորհակալություն»,-ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում