Ֆուտբոլը սպորտ չէ, ֆուտբոլը արդյունաբերություն է․Լեգենդար «Արարատ 73»- ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի «Կյանքը մեկ օրում»

Ֆուտբոլը սպորտ չէ, ֆուտբոլը արդյունաբերություն է․Լեգենդար «Արարատ 73»- ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանի «Կյանքը մեկ օրում»
Հոկտեմբեր 22 17:35 2018

 Armday.am - ի հյուրն այս անգամ լեգենդար «Արարատ»-73 - ի ֆուտբոլիստ Արմեն Սարգսյանն է։ Ծնվել է 1953 թվականին: Պաշտպան: Սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնության բարձրագույն  լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1972թվականից: 1973թ. երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ  առաջնության ոսկե մեդալակիր: 1973 թվականին նվաճել է «Սմենա» ամսագրի լավագույն դեվժբյուտանտի մրցանակը: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականում: Պարգեւատրվել է ՀՍՍՀ Գերագույն պատվոգրով: Մասնակցել է 25 խաղի:

 

-Ինչպես կայացվեց կյանքի կարևորագույն որոշումը՝ դառնալ ֆուտբոլիստ։

-Լրիվ պատահական, մեր տունը ֆրանսիական դպրոցի բակի կողքն էր, ու ամբող օրը ֆուտբոլ էինք խղում։ Մեծերը ինձ հրավիրեցին խաղալ իրեն խմբում, որ հորեղբայրս  հարցրեց ինչու՞, պատասխանեցին՝ որովհետև լավ է խաղում։ Հետո ընկեր ունեի, որ ինձնից տարիքով մեծ էր, ինքը մարզվում էր Խաչատրյան Համայակի մոտ, հրավիրեց ինձ գնացինք միասին Խաչատրյանի մոտ, բայց պարզվեց, որ մինչև 11 տարեկան չեն ընդունում, ես 10 տարեկան էի, խաբեցի ասացի 11 եմ, հետո, որ տեսավ ծննդականս, ասաց եթե լավ չխաղաիր չէի վերցնի։ Այդ ժամանակ պարզապես սկսեցի խաղալ, որովհետև լավ էի խաղում, հետո առաջին անգամ տղաներով գնացինք Հանրապետական մարզադաշտ, որտեղ ես հասկացա, թե ինչ է իսկական հայկական ֆուտբոլը։ Խաղից հետո, երբ Հովիվյան Սարգիսն իր թիմակիցների հետ հեռանում էր խաղադաշտից, բոլորը վազեցին, որ վերցնեն նրա պայուսակը, և այդ ժամանակ որոշեցի, որ պետք է ֆուտբոլիստ դառնամ;

Ինչպե՞ս կերտվեց բաղձալի հաղթանակը՝ «Արարատ 73»-ը։

-Ըստ իս շատ հատկանիշներ կաին, որ Աարարատին բերեցին չեմպիոնության, ես Արարատում սկսել եմ 1971թ-ից, սակայն տղաների հետ շբվելուց պարզվեց, որ Արարատի հիմքը դրվել է Ֆալյանի ժամանակ, օրինակ՝ Զանազանյան Հովհաննես, Իշտոյան Լևոն, Մեսրոբյան Նորիկ այդ բոլոր տղաներին Ֆալյանն էր բերել։ Մեն՝ հայ ֆուտբոլիստներիս, միշտ եղել ենք խելացի, տեխնիկապես ենք խաղացել, բայց չենք կռվել գնդակի համար, իսկ Ֆալյանից հետո մեզ սովորեցրին ֆիզիկական նաև, այնուհետև եկավ Գրեբովը, ով ասաց՝ տղերք թիմ ունեք, ֆիզիկական էլ ունեք, բայց ուղեղներդ լավ չի աշխատում, պետք է իմանաք, թե ուր եք վազում։ Ինքը կարողացավ ճիշտ դիրքեր ընտրել մեզ համար։ Մի անգամ բերեց մակետը, ասաց սա Բրազիլիան է, սա՝ Հոլանդիան, սա էլ՝ Ֆրանսիան, հետո ասաց՝ աջից Ժարզինյոն է խաղում, իսկ մեր մոտ կլինի Իշտոլինոն, ու էդպես դիրքաորեց մեզ, ինչի արդյունքում մենք 1971-ին մենք դարձանք արծաթե մեդալակիր։ Հետո եկավ Սիմոնյանը, ստացրեց, բոլորիս ասեց՝ տղե՛րք, ամեն ինչ գիտեք, միայն պակասում է հավատը։

-Ի՞նչն է պակասում մեր հավաքականին կրկնել ձեր հաջողությունները։

-Առաջինը հավատը, այդ հավատը պետք է ներշնչել։ Պետք է թիմային գաղափարախոսություն մցնել, որ բոլորը հասկանան, որ եթե մեկը լավ չխաղա կպարտվեն։ Մենք Դնեպրի հետ խաղի ժամանակ ուղիղ 20 րոպե գնդակ չտվեցինք մրցակցին, ինչից հետո մեր անունը մնաց «բրազիլացիներ»։ Այսինքն ես քիչ եմ տեսել, որ մեր հավաքականը այդպես նվիրված խաղա, պարզապես պետք է տվյալ պահին հավաքվեն և խաղան»։

-Ինչով ե՞ք զբաղվում ԱՄՆ-ում այս տարիների ընթացքում, տեղյակ ենք, որ աշխատել եք որպես մարզիչ։

-Այո, երեխաների հետ աշխատում եմ, սկզբնական շրջանում, որ եկա, կար կիսապչոֆեսիոնալ թիմ, մարզեցի, նույնիսկ մեր խմբում առաջին հորիզոնականում էին, բայց արդեն 6 տարի է չեմ աշխատում։

-Ի՞նչ է գնդակը Ձեզ համար։

-Գնդակը՞, մենք երբ որ ֆուտբոլիստներով հավաքվում ենք, վերջի կենացը խմում են գնդակի համար, որը մեզ կյանք է տվել, որը մեր ժողովրդին ուրախացրել է, երևի հենց դա է պատճառը, որ 45 տարի անց մեզ հիշում ու հարգում են։ Հետո ասում էինայն օրերին, որ Արարատը խաղում է, այդ օրերին հանցագոծություն չէր լինում, քանի որ հանցագործները նստած ֆուտբոլ էին նայում, որ օրը մենք հաղթում էինք, արդյունաբերությունը գերաճ էր տալիս, մարդիկ հավեսով էին աշխատում, բայց որ օրը պարտվում էինք նվազում էր։

-Առաջարկ ստացել ե՞ք երբեևցի մեր Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որևէ ձևով աջակցել թիմին։

Ոչ, ոչ մի անգամ, և ես մի անգամ տղաներին ասացի՝ տղե՛րք, մենք կարող է գավաթը չշահեինք, եթե չիմանաինք, որ 1954թ-ին մերոն Դինամո Կիևին 1-0 պարտվել են, ու անձամբ իմ մեջ կար նպատակ, եթե մենք դուրս գանք եզրափակիչ պետք է հաղթենք։ Այսինքն բոլոր երիտասարդներին թվում է, թե կարիք չկա մեծերին լսել։

-Եթե լինի նման առաջարկ, Դուք պատրաստ ե՞ք որևէ կերպ աջակցել։

-Ես հիմա էլ մարզիչներ կան, որ կապի մեջ եմ, և եթե իրենք ցանկություն ունենան ես պատրաստ եմ, ես գտնում եմ, որ ֆուտբոլը սպորտ չէ, ֆուտբոլը արդյունաբերություն է, և անհրաժեշտ է ֆուտբոլային արդյունաբերությունը զարգացնել։ Եթե այսօրվա ղեկավարությունը գնա դրան մենք 4-5 տարվա մեջ կունենանք թիմեր, որոնք տարբեր տարիքայիններում կհասնեն հաջողության։ Ես միշտ հարգել եմ այն անձնավորություններին, ովքեր ֆուտբոլին օգուտ են տվել, բայց մի շատ վատ տենդենց եմ տեսնում, որ կուզենաի չլիներ․ մարդիկ, որ ժամանակին մեզ օգնել են իրենց նվիրվածությամբ ֆուտբոլին, բայց այսօր այդ մարդկանց անունը չի նշվում, չէ որ եթե չլիներ Հովիվյանը, չլիներ Սեմիրջյանը մենք կարող է 3-րդ լիգայում խաղայինք։ Երբ ես Հայաստանում էի, ես կազմակերպեցի սուպերգավաթ և սուպերգավաթի անունը դրեցի Հակոբ Տոնոյանի անունով, բայց այսօր դա չի նշվում մարզադաշտը, որտեղ ես փոքր ժամանակվանից խաղում էի Խաչատրյան Համայակը, որ դաշտը սարքում էր, ինքը գնում ցնցուղով ջուր էր բերում, ջրում էր առավոտյան 6-ից, որ մենք գայինք փոշի չլիներ, ու ես իր անունով տուրինիր կազմակերպեցի այդ մարզադաշտում։

-Ի՞նչով են Ձեր երեխաները զբաղվում։

-Մեծ տղաս պետական գործի է ԱՄՆ-ում, փոքրո՝ սեփական բիզնես ունի, 2 թոռնիկ ունեմ, կինս ու հարսս էլ աշխատում են։ Փոքր որդիս ֆուտբոլ խաղում էր, լավ էր խաղում, Հայաստանում իրենք Հայաստանի չեմպիոն դարձան ու հաղթեցին հենց Մխիթարյանենց թիմին։

-Իսկ Ի՞նչ կասեք Մխիթարյանի մասին։

-Հենրիխը հոյակապ անձնավորություն է և որպես ֆուտբոլիս նա Հայաստանում համար առաջինն է, գիտեք ես երբ խաղում էի, երազում է հավաքականում խաղալ, հետո երազեցի դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Ես կցանկանաի, որ Հենրիխն իր առաջ նպատակ դներ։ Ինձ թվում է Հենրիխը կկարողանար նունիսկ Արարատում դիրք զբաղեցներ, չնայած որ էնտեղ շատ մեծ էր մրցակցությունը։ Մի անգամ ազգային հավաքականը միջոցառման էր մասնակցում, ես էլ թռնիկիս հետ գնացել էի, և հաղորդավարը, ով Բեյրութից էր, իմանալով, որ ես ներկա եմ, սկսեց Արարատից ու վերջացրեց Արարատից, հետո էլ ասեց որ այսօր ներկա Արմեն Սարգսյանը, և այդ պահին Հենրիխը հեռվից վեր կացավ և մոտեցավ ինձ շնորհավորեց։ Ինքը աստղ լինելով չամաչեց մոտեցավ, բայց մյուսները նստած էին, բայց եթե թիմը միահամուռ լինեին միասին կգային, դրա համար էլ Հենրիխը լավ է խաղում, մյուսները՝ ոչ, արժանի է։

-Ո՞րն է Ձեր երզանքի Հայաստանը։

-Ես կվերացնեի կաշառակերությունը, գրմռոցը ու մարդիկ, որ փողոցում քայլում են, ոչ թե ջղայնացած ու մտահոգված դեմքով քայլեն, այլ մեկը մյուսին ժպտան ու բարևեն, դրան հասնելու համար ժամանակ է պետք, ամեն մարդ պետք է իր իմիջը փոխի»։

Կյանքը մեկ օրում-հնրավոր չէ։

Տարիների ընթացքում-փոփոխություններն եմ կարևորում

Ձեր օրերի մեջ-արու զավակիս ծննդյան օրն է շատ հիշարժան 

Մի օր ես հույսով եմ, որ կգամ և իմ հայրենիքում կապրեմ և այստեղ էլ կմահանամ 

 

Տաթև Այվազյան 

Վաչիկ Գրիգորյան

loading...