Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել Վրաստանի նախագահի փեսան


Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել Վրաստանի նախագահի փեսան
Հունվար 12 12:31 2017

Թբիլիսիում հրազենային վիրավորում է ստացել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի փեսան՝Մինդիա Գոգոչուրին: Այս մասին հղում անելով «Ռուսթավի-2»-ին՝ հայտնում է Lenta.ru-ն:

Փոխանցվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին` Բալանչիվաձե փողոցում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Մինդիային տեղափոխել են Անհետաձգելի բուժօգնության քաղաքային կենտրոն: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Պատահարի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, նաև փորձագետ-քրեագետներ:

Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախարարությունում հաստատել են Գոգոչուրիի վիրավորվելու վերաբերյալ տեղեկատվությունը: 

Հարուցվել է քրեական գործ.