Վրաստանի նախագահի թեկնածուն կալանավորվել է կանեփի փառատոնի ժամանակ


Վրաստանի նախագահի թեկնածուն կալանավորվել է կանեփի փառատոնի ժամանակ
Հոկտեմբեր 20 22:59 2018

Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Թբիլիսիի «կանեփի օրինականացման փառատոնի» ժամանակ 11 մարդու ձերբակալության մասին՝ հաղորդում է gazeta.ru-ն։

Կալանավորների թվում է նաև նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ Ջափարիձեն կամավոր հետևել է ոստիկանությանը և այժմ ներգրավված է քննչական գործողություններում:

Ջափարիձեն «Գիրչի» կուսակցության առաջնորդն է, որը նախաձեռնել է երկրում մարիխուանայի օրինականացումը, ինչը հետագայում հաստատվել է սահմանադրական դատարանի կողմից: «Գիրչի» կուսակցության կազմակերպած փառատոնի նպատակը Վրաստանի իշխանությունների՝ երկրում մարիխուանա օգտագործելու իրավունքի սահմանափակման մասին որոշման դեմ բողոքն է։