Ադրբեջանցի հրամանատարը սպանել է զինվորին


Ադրբեջանցի հրամանատարը սպանել է զինվորին
Հոկտեմբեր 20 18:16 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan Tv-ի տեղեկություններով ադրբեջանական բանակում նոր կորուստ է արձանագրվել...
Ըստ լրատվամիջոցի,Բաքվի 4-րդ միկրոշրջանից բանակ զորակոչված ասկյար Ռազի Մուսթաֆալիի դին բարեկամներն արդեն հուղարկավորել են...Բարեկամները նաև հայտնել են,որ Թարթարի շրջանում ծառայող զինվորին սպանել է զորամասի հրամանատարը.Ռազիին վերջինս գնդակահարել է...
Meydan Tv-ի փորձերը ասկյարի սպանության մանրամասները ճշտելու Ադրբեջանի ՊՆ-ից ավարտվել են ապարդյուն...Ինչպես միշտ,Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչությունը թաքցնում է ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած կորուստների լուսաբանումը...