ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած


ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած
Հոկտեմբեր 20 22:02 2018

Հոկտեմբերի 19-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու վերջնամասում «ՎԱԶ 2107» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., 1991 թ.) ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով Հ. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



loading...