Կերչի քոլեջում սպանդի հետևանքով ընկերուհուն կորցրած և ինքնասպանություն գործած հայ տղան գտնվում է ծանր վիճակում


Կերչի քոլեջում սպանդի հետևանքով ընկերուհուն կորցրած և ինքնասպանություն գործած հայ տղան գտնվում է ծանր վիճակում
Հոկտեմբեր 20 19:08 2018

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն, ով իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գտնվում է ծանր վիճակում, այս մասին գրում է РИА Новости-ն:

Հայտնի է, որ տղան գտնվում է Կրասնոդարի հիվանդանոցում, տեղեկությունը հաստատել է Կերչի քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը:

Նշվում է, որ տղան ուղղաթիռով հասցվել է Կրասնոդարի հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել էր Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:
 
Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդը նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել: