Տղան ինքնաթիռում միասեռական պոռնոաստղի հետ սեքսով է զբաղվել


Տղան ինքնաթիռում  միասեռական պոռնոաստղի հետ  սեքսով է զբաղվել
Հոկտեմբեր 20 17:05 2018

ԱՄՆ-ում սկանդալ է բարձրացել, երբ համացանցում է հայտնել պոռնոաստղ Օսթին Վուլֆի և Delta Airlines-ի երիտասարդ բորտուղեկցորդի՝ ինքնաթիռի զուգարանում սեքսով զբաղվելու տեսագրությունը: Տեսագրությունը տարածվել է սոցկայքերում և հասարակության շրջանում լայն արձագանքի պատճառ դարձել:

20-ամյա բորտուղեկցորդը տեղյակ չի եղել, որ զուգարանում տեսախցիկ է տեղադրված: Ինքնաթիռի զուգարանում պոռնոաստղի հետ սեքսի համար Delta Airlines-ի աշխատակցին հեռացրել են աշխատանքից:

Դեռ հայտնի չէ, թե ով է տեսագրել երկու միասեռականների սեքսը և համացանցում տրածել: Սակայն հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ տեսագրությունը տարածել են բորտուղեկցորդի գործընկերները՝ այն մեմի վերածելով: Նշվում է, որ եթե տեսագրությունը չտարածվեր, ավիաընկերությունն աշխատակցին չէր հեռացնի աշխատանքից:

«Այդ տեսագրությունը չի արտացոլում պրոֆեսիոնալիզմի մակարդակը, որն ակնկալվում է մեր աշխատակիցներից»,-հայտարարել է ընկերությունը: