Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի


Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի
Հունվար 12 12:27 2017

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի: Այս մասին նախագիծն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության կողմից::

Որպես հիմնավորում նախագծում նշվում է, որ ըստ տեղեկությունների՜ Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև:

Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն ու բեռնափոխադրումները: