Հետախուզվողին հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ


Հետախուզվողին հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ
Հոկտեմբեր 20 15:11 2018

Ոստիկանության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Դավիթաշենի կամրջի մոտ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները հոկտեմբերի 19-ին ժամը 12.40-ին Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ գործող բենզալցակայանի դիմացից հայտնաբերել և բերման են ենթարկել 28-ամյա Սրապիոն Ա.-ին։ Նա սեպտեմբերի 26-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Սրապիոն Ա.-ն ներկայացվել է հետախուզման նախաձեռնողին: