Սփյուռքի նախարարությունն և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


Սփյուռքի նախարարությունն և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Հոկտեմբեր 20 15:00 2018

Սփյուռքի նախարարությունն և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այն ստորագրել են սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ու ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ Երվանդ Զորյանը:

Այս փաստաթղթով պաշտոնապես հաստատվում է նախարարության և Հայկական վիրտուալ համալսարանի միջև ձևավորված երկարատև համագործակցությունը, որը նպատակ ունի պահպանել հայ ինքնությունը սփյուռքում:

Համագործակցությունը շարունակվել է «Քայլ դեպի տուն» ծրագրով, որի 440 մասնակիցները հայոց լեզու, պատմություն և մշակույթ են սովորել 8-օրյա դասընթացի ժամանակ: Այդ ծրագրի հիմքում հայկական վիտուալ համալսարանի օնլայն դասընթացները միավորված են ավանդական կրթությանը:

ՀՎՀ-ն նաև անվճար վերապատրաստել է ծրագրում ընդգկված 20 ուսուցչի: Ծրագրի ավարտից հետո բոլոր մասնակիցները ստացել են ՀՎՀ վկայական: Նրանց տրվել է ուսումը օնլայն շարունակելու և իրենց նախընտրած մեկ դասընթացին անվճար մասնակցելու հնարավորություն:

Նրանցից մի քանիսն արդեն ընդգրկվել է ՀՎՀ-ում ուսումը շարունակելու համար: Հայկական վիրտուալ համալսարանում սովորում է սփյուռքի 25 հազար բնակիչ: