Փաշինյանը Լիբանանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր


Փաշինյանը Լիբանանի նախագահի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
Հոկտեմբեր 20 14:50 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Twitter-ի  իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած և կայանալիք հանդիպումներին:

«Շատ գոհ մնացի, որ կրկին հանդիպեցի Լիբանանի նախագահ Աունին, հանդիպման ժամանակ քննարկել ենք մի շարք կարևոր հարցեր, հատկապես երկու երկրների փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ: Այսօր նաև պիտի հանդիպեմ վարչապետ Սաադ Հարիրիի ու խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ»,- գրել է նա: