Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել


Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել
Հոկտեմբեր 20 13:35 2018

Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գրում է vesti-k.ru-ն:

Երիտասարդի ընկերուհին՝ Վիկտորյան, լրջորեն տուժել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջում օրերս իրականացված հրաձգության ու պայթյունների հետևանքով: Աղջիկը մահացել է օդանավում՝ Մոսկվա տեղափոխվելիս:

Իմանալով սիրելիի մահվան մասին՝ երիտասարդ տղան նետվել է 4-րդ հարկի պատուհանից, սակայն հրաշքով ողջ է մնացել:

«Երբ տեղի ունեցավ ողբերգությունը, Արմենը մշտապես գտնվել է հիվանդանոցում՝ սիրելիի մահճակալի կողքին, հերթապահում էր այնտեղ աղջկա ծնողների հետ: Բժիշկներն աղջկա ոտքի անդամահատման վիրահատություն են իրականացրել, և այդ ժամանակ հույս կար, որ նա կապրի»,- ասել է Արմենի քույրը, որը ցնցված է կատարվածից:

Ինքնասպանության փորձի ժամանակ Արմենը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել: Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավով նրան տեղափոխել են Կրասնոդարի հիվանդանոցներից մեկը: