Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյան


Եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով. Արփինե Հովհաննիսյան
Հոկտեմբեր 20 12:25 2018

Այսօր լրատվամիջոցներից մեկը հանդես էր եկել
հրապարակմամբ, համաձայն որի՝ հարթ չի ընթացել իմ և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար պարոն Սվիտալսկու հանդիպումը։ Իհարկե արձանագրում եմ լրատվամիջոցի երևակայությունը և <<անկապելին>> իրար հետ կապելու կարողությունը: 
Միայն այսպիսի երևակայություն ունենալու դեպքում է կարելի

- Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւԿենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի հետ հանդիպումը համարել ԵՄ դեսպանի հետ հանդիպում, (հավանաբար միայն դեսպանին են ճանաչել, ով ներկա է եղել հանդիպմանը)

- Վենետիկի հանձնաժողովի գործունեությունը կապել այդ առումով զրո կապ ունեցող օրակարգի հետ: 
Վենետիկի հանձնաժողովի ասելիքը ամբողջությամբ իր նախագահի հայտարարության մեջ է ու «խորը» վերլուծականի կարիք չկա:

- հանդիպման հաջող կամ անհաջող լինելու մասին դատել իմ «զայրացած» կամ ոչ «զայրացած» տեսքից։

Իրականում, եթե այսպիսի երևակայությունը գոհացնում է ձեզ , ապա շարունակեք նույն ոճով: