Մոսկվայի օդանավակայաններում 25-ից ավել չվերթ է չեղարկվել


Մոսկվայի օդանավակայաններում 25-ից ավել  չվերթ է  չեղարկվել
Հոկտեմբեր 20 11:01 2018

Լույս շաբաթ ավելի քան 25 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել մոսկովյան օդանավակայաններում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այդ մասին հետևում է «Яндекс. Расписание» ծառայության տվյալներից:

Մոսկովյան ժամանակով ժամը 01.35-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ ժամը 02.35-ի դրությամբ) «Դոմոդեդովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 4 չվերթ, «Վնուկովո»-ում 4 չվերթ հետաձգվել է, 4-ը՝ չեղարկվել: