Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով


Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով
Հոկտեմբեր 20 10:41 2018

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական երեք կամուրջները Երևանի 2800-ամյակի առթիվ լուսավորվել են Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի գույներով:

«Վիլնյուսը բացառիկ ձևով նշում է Երևանի 2800-ամյակը. քաղաքի կենտրոնական երեք կամուրջները լուսավորվել են Հայաստանի եռագույնի գույներով: Սա և զարմանալի է, և գեղեցիկ: Ես երախտագիտություն եմ հայտնում քաղաքապետ Ռեմի Սիմասիուսին և Վիլնյուսի քաղաքապետարանին: Լիտվայի սիրելի ընկերներ, շնորհակալ եմ», - «Թվիթեր»-ի իր միկրբլոգում գրել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։