«Փաստ». Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը


«Փաստ». Պարտատոմսեր, դոլարներ. ի՞նչ ունեցվածք ունի նորանշանակ նախարարը
Հոկտեմբեր 20 09:13 2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի եկամուտների հանրագումարը հունիսին ներկայացրած հայտարարագրի տվյալներով կազմել է 2 710 000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա հայտարարագրից: Տ. Խաչատրյանն այն ներկայացրել էր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր վերոնշյալ նախարարության փոխնախարարի պաշտոնից: Փոխնախարարի պաշտոնից նա ազատվել էր իշխանափոխությունից 8 օր անց՝ մայիսի 16–ին, իսկ արդեն հոկտեմբերի 15–ին նախարար է նշանակվել: 

Ըստ նշված հայտարարագրի՝ նորանշանակ նախարարն ունի առանձնատուն, ավտոտնակ, բնակարան, 2 հողամաս, այգետնակ: