Մանկուց սիրված ջեմով բուլկիների հեշտ բաղադրատոմսը


Մանկուց սիրված ջեմով բուլկիների հեշտ բաղադրատոմսը
Հոկտեմբեր 20 10:00 2018

Բաղադրիչներ կաթնաշոռ - 200գր խմորիչ - 1թ/գդ կաթ - 100մլ շաքարավազ - 50գր ձու - 1 հատ վանիլին - 1թ/գդ ալյուր - 250-300գր ձիթայուղ - 1ճ/գդ ջեմ դեղձի - 200գր աղ - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ Լուծում ենք խմորիչը տաք կաթի մեջ և թողնում 15 րոպե:
Առանձին ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, կաթային զանգվածը, կաթնաշոռը, աղը, վանիլինը, ալյուրն ու ձուն և հունցում փափուկ խմոր: Ապա խմորից պատրաստում ենք գունդ, վրան քսում ձիթայուղը ու դնում ցելոֆանի մեջ, որ հանգստանա 1 ժամ տաք վայրում:


Բաժանում ենք խմորը 3 գնդի, յուրաքնաչյուր գունդը գրտնակում ենք ու բացում կլոր շերտով: Բացված խմորի շերտերը կտրատում ենք եռանկյունիների տեսքով:
2 Յուրաքանչյուր եռանկյունու լայն հատվածում դնում ենք մեկական գդալ ջեմ և փաթաթում ռուլետի տեսքով, ապա միացնում ենք խմորի ծայրերը իրար ու դնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք հարած ձուն և թխում ջեռոցում 13-15 րոպե 220 աստիճանում:


Պատրաստի բուլկիները, թողնում ենք որ սառչի և մատուցում:
Մատուցելիս ջեմով բուլկի խխունջների վրա շաղ տվեք շաքարի փոշի: