Ազատվեք կոշիկների տհաճ հոտից


Ազատվեք կոշիկների տհաճ հոտից
Հոկտեմբեր 20 00:47 2018

Եթե ձեզ անհանգստացնում է կոշիկների տհաճ հոտը, ապա ուշադիր հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին՝ այդ հոտից ազատվելու համար:
Ինչպե՞ս է առաջանում տհաճ հոտը: Շատ կարևոր է պարզել, թե ինչու է կոշիկներից տհաճ հոտ գալիս:


Բակտերիաների աճ
Կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, երբ այն կլանում է ոտքերի արտազատած քրտինքը: Սա հրաշալի պայմաններ է ստեղծում բակտերիաների զարգացման համար: Բակտերիաները սնվում են ոտքի մեռած բջիջներով, որն էլ իր հերթին՝ տհաճ հոտ է առաջացնում:


Սխալ կոշիկներ և գուլպաներ
Ոչ բնական կաշվից պատրաստված կոշիկները տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ: Բացի այդ, մեծ ուշադրություն է պետք դարձնել նաև գուլպաների որակին:


Այլ խնդիրներ
Երբեմն կոշիկները տհաճ հոտ են ստանում ոտքերի այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են՝ եղունգների սնկային ինֆեկցիաները կամ ոտքի վնասվածքները:
Ոչ ճիշտ հիգիենան
Ոտքերի հիգիենան չպահպանելը կարող է կոշիկների տհաճ հոտի պատճառ դառնալ:
Ինչպե՞ս վերացնել կոշիկների հոտը


Սոդա
Բացի խոհանոցում օգտագործվելուց, սոդան կարող է նաև օգնել տարբեր կենցաղային խնդիրներ լուծել:
Մինչև կոշիկները հագնելը, կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք, որ այն կարողանա կլանել վատ հոտը:
Սոդան թող մնա կոշիկների մեջ այնքան ժամանակ, մինչև հոտն ամբողջովին վերանա:
Պարզապես մի փոքր լաթի կտորը թրջեք սոդայաջրի մեջ և տեղադրեք կոշիկների մեջ:


Ալկոհոլ
Ինչպես արդեն նշեցինք՝ բակտերիաները տհաճ հոտ առաջացնող հիմնական պատճառներն են, այնպես որ, այս դեպքում հրաշալի միջոց է ալկոհոլը: Այն ոչ միայն կանխարգելում է բակտերիաների աճը, այլև վերացնում է կոշիկների տհաճ հոտը:
Նախևառաջ՝ կոշիկները չորացրեք:
Ապա մի որոշ ժամանակով կոշիկներն իջեցրեք ալկոհոլի մեջ:
Կոշիկները հանեք և թողեք լավ չորանա:
Սա կազատի կոշիկները տհաճ հոտից, ինչպես նաև՝ այլևս թույլ չի տա, որ հոտը ներթափանցի կոշիկների մեջ:


Քացախ և ջուր
2 բաժակ քացախին ավելացրեք 1լիտր ջուր:
Լավ խառնեք քացախն ու ջուրը, ապա կոշիկներն իջեցրեք ջրի մեջ:
Երբ կոշիկները թրջվեն, հանեք դրանք ջրից: Բակտերիաներն այլևս ոչ մի հնարավորություն չեն ունենա:


Սև թեյի փաթեթներ
4 թեյի փաթեթները օգտագործելուց հետո չորացրեք, դրեք կոշիկների մեջ:
Թողեք մնա կոշիկների մեջ ամբողջ գիշեր: