Սարսափեցնող ճշմարտություն, որի պատճառով Դուք հավանաբար կցանկանաք դեն նետել Ձեր երեխայի կերակրման բաժակը


Սարսափեցնող ճշմարտություն, որի պատճառով Դուք հավանաբար կցանկանաք դեն նետել Ձեր երեխայի կերակրման բաժակը
Հոկտեմբեր 20 00:07 2018

Փոքրիկ երեխա ունենալը շատ հաճելի է, սակայն ծնողները նաև լավ գիտեն, թե ինչ բան է հոգնածությունը: Նրանք պետք է հասցնեն ամեն ինչ. Կերակրել, փոխել տակդիրները, լողացնել, խաղալ և հետևել, որ հանկարծ երեխան չընկնի կամ գլուխն ինչ-որ տեղ հարվածի: Այդ պատճառով էլ, շատ հայրիկներ և մայրիկներ փորձում են թեկուզ մի փոքր ազատ ժամանակ շահել՝ օգտագործելով խելացի իրեր: Օրինակ, առավել հարմարավետ է լցնել երեխայի կաթը կամ հյութը կերակրման բաժակի մեջ, այլ ոչ թե սովորական բաժակի: Սակայն, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր մեդալ ունի նաև իր հակառակ կողմը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մի հայրիկ սկսեց փնտրել իր աղջկա փորի մշտապես ցավի պատճառը: Այն ինչ նա գտավ, շուտ տպավորվողների համար չէ, սակայն դա շատ կարևոր է ձեր երեխաների համար…

Մի կողմից կերակրման բաժակը շատ դրական կողմեր ունի՝ չի կոտրվում, դրա մեջից ոչինչ չի թափվում: Բայց պարզվում է, որ դրանք ավելի շատ վնասակար են, քան օգտակար: Կրեյգը՝ մի փոքրիկ աղջկա հայրիկ, պատմում է.
«Աղջկաս փորիկը մշտապես ցավում էր, և ես ու կինս չէինք կարողանում գտնել պատճառը, մինչ ես գլխի ընկա ստուգել նրա սիրելի կերակրման բաժակը: Ես վերցրեցի դանակը և դուրս հանեցի «պլաստմասե թևիկը», որը չի թողնում, որ հեղուկը դուրս թափվի: Նախատեսված չէ, որպեսզի այն բացվի, այդ պատճառով էլ ես շատ ջանք գործադրեցի: Երբ ես տեսա, թե ինչ է կատարվում ներսում, մազերս բիզ-բիզ կանգնեցին. Այնտեղ մանրէներ էին վխտում»:

Այն բանից հետո, երբ հայրիկը կիսվեց այդ լուսանկարով Facebook-ի իր էջում, նրան սկսեցին «քարկոծել»՝ ասելով, որ նա ծույլ է, վատ է լվանում մանկական սպասքը: Սակայն այդ մարդիկ շտապեցին այդ տղամարդուն պիտակ կպցնել:
«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, նման բան չէին մտածի: Մենք ամեն օր եռացնում ենք այդ կերակրման բաժակը և շատ ստերիլ ենք պահում այն: Բացի դա մենք օգտագործում ենք նաև ախտահանիչ կոճակներ»:

Կարդալով այս տղամարդու պատմությունը՝ ծնողները սկսեցին ստուգել իրենց երեխաների կերակրման բաժակները: Շատերն ուղղակի զարմացած էին, որ այդ անվնաս «տարրայում» կարող է այդքան շատ մանրէ և կեղտ հավաքվել: Ի դեպ, դա բացարձակ կապ չուներ ապրանքանիշի կամ մոդելի հետ:

Բորբոսը, որն առաջանում է կերակրման բաժակի մեջ, կարող է ձեր փոքրիկին շատ տհաճություններ պարգևել՝ ներառյալ կոկորդի և քթի խրոնիկ հիվանդություններ, շնչառական ուղիների հիվանդություններ, փսխում, դիարեա և փորի ցավ:

Ի դեպ, մի ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է կերակրման բաժակների արտադրությամբ, իմացել է այս ամենի մասին և ներեղություն է խնդրել՝ ասելով, որ նրանք այժմ զբաղվում են այդ խնդրի լուծման հարցով: Թող սա դաս լինի բոլոր նման արտադրողների համար, և այն ծնողների համար, ովքեր մտահոգվում են իրենց երեխաների առողջությամբ: