Մակրոնը ներկայացրել է Մերկելի, Պուտինի, Էրդողանի մասնակցությամբ բանակցություններին մասնակցելու պայմանները


Մակրոնը ներկայացրել է Մերկելի, Պուտինի, Էրդողանի մասնակցությամբ բանակցություններին մասնակցելու պայմանները
Հոկտեմբեր 19 22:11 2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Սիրիայի հարցով քառակողմ գագաթնաժողովին այն դեպքում միայն, եթե Իդլիբի վրա հարձակում չլինի՝ գրում է vesti.ru-ն։

 «Ֆրանսիան առաջնային է համարում Իդլիբ նահանգում հրադադարի պահպանումը` մարդասիրական աղետից և փախստականների նոր ալիքից խուսափելու համար»,- Ֆրանսիայի առաջնորդի դիրքորոշումը ներկայացրել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։

Չորս երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումը ծրագրված է անցկացնել հոկտեմբերի 27-ին Ստամբուլում։