Ֆիզիկական խնդիրներ ունեցող հայ մարզիկների հաղթանակը ոգևորել է թուրքերին . (տեսանյութ)


Ֆիզիկական խնդիրներ ունեցող հայ մարզիկների հաղթանակը ոգևորել է թուրքերին . (տեսանյութ)
Հոկտեմբեր 19 18:20 2018

Ֆիզիկական  խնդիրներ ունեցող մարդկանց հասարակությունը հաճախ թերահավատորեն է վերաբերվում: Պատկերն իհարկե, փոխվում է, երբ  անգամ չնչին ուշադրություն է դարձվում նրանց և  փորձում են ներգրավել ինչ -որ աշխատանքներում, ընգրկում են որևէ թիմ: Սրա  վառ պացույցը  հոկտեմբերի սկզբին Կիևում  Ռաֆթինգի աշխարհի առաջնությանը արձանագրած հաղթանակն է, որին մասնակցել են Խարբերդի մանկատան սաները, ովքեր ֆիզիկական թերություններ  ունեն:

28 -ամյա Համլետ Արզումանյանը  գոհ ու  վստահ է իր ուժերին: Նա կարողացել է  6 երկրից ժամանած թիմերին պարտության մատնել և Հայաստանի անունը բարձր պահել:

«Տպավորություններս շատ մեծ են: Չէի պատկերացնում  որ  կգնանք ուրիշ երկիր կամ կմասնակացեմ Ռաֆտինգի աշխահի առաջնությանն ու կհաղթենք»,-ասաց մարզիկ 28-ամյա  Համլետ Արզումանյանը:

Մարզիչներ նշում են, որ  Թուրքիայի ներկայացուցիչները ամենաշատն են ոգևորվել  Հայստանի  գրանցած հաղթանակով և ողջ ընթացքում վանկարկել են՝ Ար-մ-նիա:

Կազմակերպիչները հուսով են, որ այս սպորտաձևը  Հայաստանում կզարգանա, և դեռ շատ հաղթանակներ  կգրանցեն  մեր  մարզիկները: