Ֆիզիկական խնդիրներով մանկատան մարզիկները Կիևից վերադարձել են հաղթանակով. աջակցել է Ա. Աբրահամյանը (տեսանյութ)


Ֆիզիկական խնդիրներով   մանկատան մարզիկները Կիևից վերադարձել են հաղթանակով. աջակցել է Ա. Աբրահամյանը (տեսանյութ)
Հոկտեմբեր 19 16:00 2018

Ռաֆթինգը յուրահատուկ սպորտաձև է, որով զբաղվելու համար համապատասխան պայմաններ են հարկավոր. գետեր, լճեր, որոնցով Հայաստանն այնքան էլ հարուստ չէ: Չնայած ռաֆթինգի համար ոչ բարենպաստ պայմաններին, Հայաստանում սկսել են զբաղվել այս մարզաձևով, ավելին՝ Ռաֆթինգի աշխարհի առաջնությունում Հայաստանը զբաղեցրել է առաջին տեղը:

Հոկտեմբերի 4-8-ը Կիև քաղաքի Դնեպր գետում տեղի է ունեցել Ռաֆթինգի աշխարհի առաջնություն, որին մասնակցել  է 30 թիմ աշխարհի 6 երկրից. Հայաստան, Ուկրաինա, Ռուսաստան, Թուրքիա Բելառուս, Իտալիա:  

Այս մրցույթոuմ Հայաստանը ներկայացրել են ֆիզիկական  խնդիրներով, այդ թվում մանկական ուղեղային կաթվածով- 20-30 տարեկան աղջիկներ և  տղաներ, ովքեր  Խարբերդի մանկատան սաներն են: 

«Այս սպորտաձևը Հայաստանի համար, եզակի երևույթ է, որովհետև մինչ այժմ գործել է այն կարծրատիպը, որ ֆիզիկական խնդիրներով  երեխաները չեն կարող, անհասանելի է այն նրանց համար, սակայն մի քանի տարի առաջ, երբ սկիզբ դրվեց սրան, աննկարագրելի ոգևորություն սկսվեց երեխաների մոտ և այսօր զարգացումն ակնհայտ է: Մեր սաները հաղթահարեցին, զարգացան և անգամ հաղթանակ գրանցեցին: Սպորտն այն բնագավառն է, որտեղ իրականացվում է ֆիզիկական, հոգեբանական  վերականգնում, սոցիալական ինտեգրում ադապտացիա և այլն»,-ասաց Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս Անժելա  Գաբրիելյանը:

Ռաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար կազմակերպիչները դիմել  են Սպորտի նախարարություն, գոնե չնչին  աջակցություն ստանալու հույսով, սակայն Սպորտի նախարարությունը  անգամ  հաղթանակից  հետո, գոնե խոսքով որևէ անդադարձ չի կատարել:

Մարզիչների խոսքով ՝ մրցումներին մասնակցելը անհնար կլիներ առանց ֆինանսական աջակցության: 

«Մասնակիցների տեղափոխման, մարզահագուստի, համապաասխան այլ իրերի համար ֆինանսական օգնության կարիք ունեինք: Այս հարցում մեզ աջակցել է Արգամ Աբրահամյանը և  «Հանրային դիվանագիտություն» բարեգործական  ՀԿ-ն, առանց որի, մենք չէինք մասնակցի այս մրցումներին: Նրանք մշտապես  աջակցում  են, որ  այս սպորտաձևը Հայաստանում  զարգանա  և կարողանանք  առօրյա մարզումներ կազմակերպել»,-ասաց մարզիչ Նորայր Եգորյանը:

Մանկատան մանկավարժը նշեց, որ մարզիկները ունեն մանկական ուղեղային կաթված ախտորոշում, որը սահմանափակում է մարդու շարժումները:Մարզասարքերի, նավակների մեջ մարզումները իրականացնելով մենք գրանցում ենք բավականի մեծ արդյունքներ. մկանային ուժն է մեծացել, լարվածությունն է թուլացել: Շատ զարգացնում է մտավոր կարողությունները: Սա թիմային աշխատանք է»,-ասաց Անժելա Գաբրիելյանը:

Թիմը հավաքվել է ոչ մի այն հիմնված ֆիզիկական տվյալների վրա, այլ իրար արագ հասկանալու կարևորության վրա:

«Այս սպորտաձևի շնորհիվ երեխան կարողնում է թիավարել, հավասարակշռություն պահել  նավակի վրա և արդյունք ցույց տալ: Փոխվմում է նրանց վարքը:Սա նավակ է, և բոլորը պետք մեկ մարդու նման կարողանան աշխատել: Մանկատան սաների հետ աշխատելը դժվարություններով են ընթանում, սակայն այս հարցում մեզ օգնում են  մասնագետները, ովքեր ավելի երկար են շփվել նրանց հետ և հեշտցնում են մեր շփումը նրանց հետ:Սա թիմային աշխատանք է, նրանք պետք է պատրաստ լինեն իրար լսելու, առանց նայելու միմիկաներով արագ կողմնորոշվեն և այլն»,-ասաց մարզիչ Սեդրակ Զաքարյանը:

«Տպավորություններս շատ մեծ են: Չէի պատկերացնում,որ  կգնաքն ուրիշ երկիր կամ կմասնակացեմ Ռաֆթինգի աշխահի առաջնությանն ու կհաղթենք»,-ասաց մարզիկ 28-ամյա  Համլետ Արզումանյանը: