Կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը
Հոկտեմբեր 19 17:03 2018

Խորը կսկիծով տեղեկացա, որ կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում: Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում էր սպորտի բնագավառի շարունակական զարգացման նպատակով: Լինելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Ռաֆայել Թորոյանը հանդես էր գալիս սպորտում առողջ մրցակցության գաղափարների տարածման ու ամրապնդման նախաձեռնություններով: Խորապես սգում եմ այդ մեծ մարդու, լավագույն մասնագետի կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

 

loading...