Ո՞վ է ճիշտ․ Հովհաննիսյանը, թե՞ Իոննիսյանը


Ո՞վ է ճիշտ․ Հովհաննիսյանը, թե՞ Իոննիսյանը
Հոկտեմբեր 19 16:43 2018

Քիչ առաջ վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել․«Վենետիկի հանձնաժողովից շատ լավ լուրեր ունենք, որոնց մասին քիչ անց կառավարության պռեսս-ռելիզ կլինի»։ Իսկ ահա ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երբե’ք մի մանիպուլացրեք միջազգային կազմակերպության կարծիքը, այդ թվում՝ նրա նախագահի բառերը։ Հ.Գ. Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն նախագծի վերաբերյալ չի լինելու։ Մանրամասները՝ ավելի ուշ: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Վենետիկի հանձնաժողովը քննարկում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը Երևանի ժամանակով 13։00-ին պետք է սկսվեր քննարկումը մի քանի երկրներում իրականցվելիք օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Դրանց թվում է նաև Հայաստանի Ընտրական օրենսգիրքը։