ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն


ՀՀ նախագահը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն
Հոկտեմբեր 19 16:25 2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն: Նախագահը դեսպան Մաթիաս Քիսլերին, դեսպանատան անձնակազմին եւ ի դեմս նրանց ՝ Գերմանիայի ողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի՝ Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ, որը նշվում է հոկտեմբերի սկզբին:

Նախագահն ու տիկին Սարգսյանը դեսպան Մաթիաս Քիսլերի հետ այցելել են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում տոնի կապակցությամբ բացված՝ գերմանացի հայտնի նկարիչ Հերբերտ Մայերի «Ովքեր ենք» խորագրով ցուցահանդես: