Չեմ պատրաստվում ինչ-որ մեկի քմահաճույքի զոհը դառնալ. Փաշինյանը պետք է իմանա այս մասին. Գ. Փանաջյան


Չեմ պատրաստվում ինչ-որ մեկի քմահաճույքի զոհը դառնալ. Փաշինյանը պետք է իմանա այս մասին. Գ. Փանաջյան
Հոկտեմբեր 19 13:31 2018

ՀՀ կառավարության  ենթակայության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գոհար Փանաջյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր,որ հիմնարկի ղեկավարը իրեն առաջարկել է «լավով» հեռանալ աշխատանքից:

«Այսօր կանչվելով հիմնարկի ղեկավարի մոտ՝ ինձ ասվեց, որ ես «այդտեղ գործ չունեմ անելու, ինձ «չեն տեսնում» և լավով, հանգիստ գնամ, որ «ուրիշ ձևերով» չարվի , իսկ մինչ այդ, որ՝ «ստե ինչ ես անում, գնա արտասահման գործ գտի քեզ նոռմալ, լեզուն էլ գիտես»: Կարկամեցի: Քարացա: Չհավատացի, որ իրողություն է այս ամենը գրել է»,- Փանաջյանը:

ArmDay.am-ը միջադեպի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց Գոհար Փանաջյանի հետ,ով նշեց, որ չի պատրաստում անարդարության ու ինչ-որ մեկի քմահաճույքի զոհը դառնալ:

«ՀՀ կառավարության  ենթակայության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ինձ առաջարկում է  «լավով» հեռանալ  աշխատանքից, հակառակ դեպքում «վատով» կարվի այն:Սակայն ես չեմ պատրաստվում ոչ պրոֆեսիոնալների քմահաճույէքի պատճառով  թողնել այն աշխատանքը, որին այդքան նվիրված եմ, և որին համապատասախան գիտելիքներ ու համապատասխան քայլեր ունեմ արած»,-ասաց նա:

Գոհար Փանաջյանը չցանկացավ այս պահին բացել փակագծերը, սակայն նշեց, որ այս մասին պատրաստվում է հայտնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, քանի, որ նրանք համապատասխան ճիշտ ինֆորմացիա չեն հասցնում: