Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում. Աշխատակիցները փակել են միջպետական ճանաապարհը


Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից չի աշխատում. Աշխատակիցները փակել են միջպետական ճանաապարհը
Հոկտեմբեր 19 12:49 2018

Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: գործարանի մոտ 650 աշխատակիցներ, ի նշան գործարանը փակվելու դեմ բողոքի, 1 ժամից ավելի փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը:

NEWS.am-ի հետ զրույցում «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը պատմեց, որ աշխատակիցների հետ բողոքի ակցիային մասնակցում է նաեւ գործարանի գործադիր ղեկավարությունը:

«Ճիշտ է, աշխատակիները դեռ պաշտոնապես ազատված չեն աշխատանքից, բայց այսօրվանից գործարանը տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցներն պահանջում են,  որ կառավարություն  ամենի ինչ անի, որ գործարանը չփակվի: Խնդիրն այն է, որ աշխատակիցները նույնիսկ չգիտեն՝ իրականում ինչ համար է գործարանը փակվում՝ բնապահպանական, թե ֆիանանսական խնդիրների պխատճառով: Կարեւոր է, որ բացատրեն աշխատակիցներին, թե որն է գործարանի փակման պատճառը»,-ասաց նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում