Արայիկ Հարությունյանը Սաքսոնիայում քննարկել է կրթության ոլորտում գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները


Արայիկ Հարությունյանը Սաքսոնիայում քննարկել է կրթության ոլորտում գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները
Հոկտեմբեր 19 12:18 2018

Գերմանիա այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության եւ թվայնացման հարցերով նախարար Առմին Վիլլինգմաննի, պետքարտուղար Յ. Ուդեի եւ Մագդեբուրգի Otto-von-Guericke անվան համալսարանի ռեկտոր Յենս Շտրաքելյանի հետ։

Քննարկվել են բարձրագույն կրթության կազմակերպման, ինչպես նաեւ բժշկական եւ տեխնիկական մասնագիտություններով ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել փոխհամաձայնություն  միջբուհական կապերի ամրապնդման եւ բուհերի միջեւ փոխգործակցության պայմանագրեր մշակելու վերաբերյալ:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների կողմից ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի պատվին տրված  աշխատանքային ճաշի ընթացքում  քննարկվել են հանրակրթության ոլորտում  նախանշվող  բարեփոխումները եւ գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանում մասնակցել է «Մեսրոպ»  հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Կրթության եւ գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգեւատրել է ճանաչված հայագետ, համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ- Աբգարյանին:



loading...