Արա Բաբլոյանը ցավակցել է Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ


Արա Բաբլոյանը ցավակցել է Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հոկտեմբեր 19 11:50 2018

«Խոր վշտով տեղեկացանք Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգության մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ: Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին եւ մաղթում շուտափույթ ապաքինում տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական խոսքում: