Հակոբ Արշակյանը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել բարձր տեխպնոլոգիաների ոլորտում համագործակցությունը


Հակոբ Արշակյանը Նիդեռլանդների դեսպանի հետ քննարկել բարձր տեխպնոլոգիաների ոլորտում համագործակցությունը
Հոկտեմբեր 19 10:46 2018

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։

Նախարարությունից հայտնում են, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։

Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ կտանի Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ կապերն առավել ամրապնդելու եւ զարգացնելու համար։