Ողբերգական վրաերթ Երեւանում. բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է


Ողբերգական վրաերթ Երեւանում. բանակից զորացրված 22-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Հոկտեմբեր 19 10:34 2018

Երեւանում, հոկտեմբերի 18-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում 46-ամյա Արմենակ Հ.-ն Շիրազի փողոցի թիվ 11/1 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 22 UL 622 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 22-ամյա Ալբերտ Թերմելյանին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 19-ին առավոտյան 07։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանություն տեղեկացրել են, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։ Նա նոր էր զորացրվել զինծառայությունից։



loading...