«Ժողովուրդ». «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին


«Ժողովուրդ». «Մարդիկ էլ կան կոկաին են բերում». Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին
Հոկտեմբեր 19 09:00 2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան եւ պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձեւի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում