Կտրուկ նիհարելը կարող է մահացու վտանգավոր լինել


Կտրուկ նիհարելը կարող է մահացու վտանգավոր լինել
Հոկտեմբեր 19 00:50 2018

Կորեացի մասնագետները եզրահանգել են, որ կտրուկ նիհարելը, կտրուկ գիրանալուն հավասար վտանգավոր է, այն նպաստում է սրտի եւ ուղեղի կաթվածի առաջացմանը: Առողջ լինելու համար, գիտնականների պնդմամբ, պետք է ստաբիլ քաշ պահպանել:

«Քաշի կտրուկ փոփոխությունները ազդում են նյութափոխանակության փոփոխման վրա, ինչը բացասական է ազդում նույնիսկ առողջ մարդկանց վրա»,- ասել են գիտնականները:

Նրանք նշել են, որ քաշի կտրուկ տատանումն ազդում է թե արյան ճնշման, թե արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակի վրա, առաջացնում սրտի եւ ուղեղի կաթված:

Գիտնականները ուսումնասիրել են ավելի քան 6.7 միլիոն մարդու տվյալներ, եւ պարզել, որ քաշի կտրուկ նվազումն էլ, ավելացումն էլ զգալի բարձրացրել են կաթվածի հավանականությունը:

Աղբյուր՝ Բուժ ինֆո