Հրդեհ Ախուրյան գյուղում


Հրդեհ Ախուրյան գյուղում
Հոկտեմբեր 19 00:36 2018

Հոկտեմբերի 18-ին, ժամը 17:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի գերեզմանատանն այրվում է ծածկ և խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 17:21-ին:

Գերեզմանատանն այրվել են փայտյա ծածկ՝ մոտ 6 քմ և խոտածածկ տարածք՝ մոտ 100 քմ: 

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: