Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը․ այն վարել է Սերժ Սարգսյանը


Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը․ այն վարել է Սերժ Սարգսյանը
Հոկտեմբեր 18 23:57 2018

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։