Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին


Վթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 19-ին
Հոկտեմբեր 18 22:58 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 19-ին ժամը 01.00-16:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի եւ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: