Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ


Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Արա Գյուլերի մահվան կապակցությամբ
Հոկտեմբեր 18 21:26 2018

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել հանրահայտ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, ցավակցական ուղերձում մասնավորապես ասված է.

«Խոր կսկիծով իմացա, որ կյանքից հեռացել է մեր ժամանակաշրջանի ամենախոշոր տարեգիրներից մեկը՝ Արա Գյուլերը:

Նրա լուսանկարները սովորական պատկերներ չեն, որ մեխանիկական սարքը որսում է իր անտարբեր ու սառը աչքով, այլ արվեստագետի տաք ու թափանցող հայացքի սևեռում աշխարհի, իրերի ու մարդկանց վրա, որ անտեսանելին դարձնում է տեսանելի և անցողիկը՝ հավերժական:

Խորապես սգում եմ այդ մեծ մարդու կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա բազմահազար երկրպագուներին Հայաստանում, Թուրքիայում և աշխարհի բոլոր անկյուններում: